Search
Close this search box.

Զորամասը քանդում են, որ տեղում Սերժ Սարգսյանի համար տո՞ւն կառուցեն

Զորամասերից մեկը, որ գտնվում է Երևանի Փոքր Կենտրոնում այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում:
Dialogue.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ զորամասում ներկա պահին ակտիվ եռուզել է՝ տարհանման աշխատանքներ են իրականացվում: Նրանց հաջողվել է զրուցել զինվորականների հետ, որոնք հայտնել են, որ իրենց տեղափոխում են Բալահովիտ:

Dialogue.am-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ տեղում շատ շուտով շինարարական ծավալուն աշխատանքներ են սկսվելու: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչ այդ հասցրել է իրենով անել տարածքը և պատրաստվում է ընտանիքին պատկանող կա՛մ բազմաֆունկցիոնալ շենք, կա՛մ առանձնատուն կառուցել:

1800-ականների շենքը օտարվել է դեռևս 8-10 տարի առաջ՝ լայնածավալ շինաշխատանքներ կատարելու նպատակով: Այն ժամանակ Երևանի հատուկ գնդի մի մասը տեղափոխվեց Դավիթաշեն մյուս մասը՝ Նուբարաշեն, իսկ այսօր տարհանման վերջին աշխատանքներն էին իրականացվում: Եվ միայն հիմա է հայտնի դառնում, որ ժամանակին Գլենդել Հիլզի անունով իրացված տարածքն իրականում այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի համար է սեփականաշնորվել: