Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի որդին մարտական առաջադրանքներ կիրականացնի առաջնագծում

Արցախի ՊՆ նախարար Լևոն Մնացականյանը Հայաստանից մեկնած լրագրողների խմբի հետ Ստեփանակերտում հրավիրված մամլո ասուլիսում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները իրենց ծառայության ընթացքում կհայտնվե՞ն նաև առաջնագծում, ասաց․ «Նիկոլ Փաշինյանի որդին մարտական առաջադրանքներ կիրականացնի առաջնագծում»։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը վերջերս զորակոչվեց բանակ, սեփական դիմումի համաձայն նախընտրեց ծառայությունն իրականացնել Արցախում։