Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը առողջական խնդիրնե՞ր ունի. Նա մեկնել է Եվրոպա

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաև բուժզննություն է անցնելու:

Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երևի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար ինչ-որ ստուգման: Գիտեմ, որ կարող է բացակայեր տասն օրով»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Հարցին` արդյո՞ք Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: