Search
Close this search box.

Պարոն Օսիպյան, մի հատ լավ թափ տվեք Ձեզ. Հայկ Բարսեղյան

«Սոս» հաղորդաշարի հեղինակ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան էջի միջոցով խոսել է Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցող միջադեպերի մասին զուգահեռ անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարությունը բարեխիղճ չի աշխատում:

Հայկ Բարսեղյանը իր մտահոգություն է հայտնել առ այն, որ բնապահպանական գործողություններ իրականացնելիս ստացվել է այնպես որ վերջիներիս գյուղացիները ծեծի են ենթարկվել, իսկ ոստիկանությունը դեպքի վայրում լինելով որևէ կերպ չի միաջամտել:Վերջինս առկա խնդրիների կապակցությամբ բազմիցս զանգել է կառավարության աշխատողների և խնդրին նույնպես լուծում չի տրվել:

«Մենք տրամադրված էինք , թե ի՞նչ անենք, որպեսզի անտառները պահպանվեն, ծառեր չհատվեն, իսկ կառավարությունում բնապահպանության նախարարությունը չգիտեմ ինչով է զբաղված , ոստիկանությունը չգիտեմ ինչով է զբաղված:

Մարդկանց ծեծում են ոստիկանների ներկայությամբ:
Հայաստանի անտառային տնտեսության պահպանման գործում՝ կառավարությունը թերանում է»,-հայտնել է Հայկ Բարսեղյանը իր տեսանյութում հավելելով , որ ցանկանում է, հոլովակը այնքան տարածվի, որ խնդրի մասին տեղեկանա և արձագանքի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Բարսեղյանն նշում է նաև, որ եթե կառավարությունը և պատասխանատու մարմինները շարունակեն անտարբեր մնալ բնապահպանական խնդրիների մասով ապա կվերսկսի «Սոս» հաղորդաշարը , խնդիրները այդ հարթակով բարձրաձայնելու համար:

«Ապացուցե՛ք, որ դուք տարբերվում ենք նախորդ անգործունակ կառավարությունից՝ բնապահպանական խնդրիներին ականջալուր լինելու և արձագանքելու առումով: Բազմիցս խնդրել եմ վարչապետի հետ հանդիպում, բայց չի ստացվել, հասկանում եմ որ զբաղված են, սակայն պետք է իմանան որ ոստիկանությունը և պատասխանատու այլ մարմինների անգործության են մատնված Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ»:

Վերոնշված տեսանյութից ժամեր անց Հայկ Բարսեղյանը կրկին հանդես է եկել տեսանյութով, նշելով որ կառավարությունից պատասխան են ստացել:
« Մենք կառավարությանը ժամանակին ներկայացրել էինք ութ կետից բաղկացած փաստաթուղթ, որի միջոցով խնդրել էին օրենքում փոփոխություններ կատարել՝ անտառապահները զինված լինեն, անտառապահները պետք է իրավունք ունեն խուզարկել ազգային պարկերում գտնվող մեքենաները և այլն:
Իմ տեսանյութից հետո, կառավարությունից կապվել են ինձ հետ խոստանալով որ ներքին հրաման կտրվի, որպեսզի այս խնդրով լուրջ զբաղվեն, և կամավորները նորմալ կարողանան հսկել անտառային տնտեսությունը:
Ուզում եմ հայտնել, որ Ոստիկանության պետ Վլաերի Օսիպյանը շատ վատ է աշխատում: Ի՞նչ է նշանակում 15 ոստիկանի ներկայությամբ ծեծում են բնապահպանների, իսկ ոստիկանությունը չի միջամտում, ուզում եմ հասկանալ ոստիկանությունն էլ է ներքաշված էս մաֆիայի մեջ, պարոն Օսիպյան՝ դու՞ք ինչով եք զբաղված, դուք կարող ե՞ք ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Պարոն Օսիպյան՝ մի հատ լավ թափ տվեք Ձեզ, հասկացե՛ք՝ ձեզ բացառիկ շանս է տրվել, որպեսզի դուք գործ անեք, եթե չեք անում գործ ապա կհեռանաք կամ կհեռանցնեն: Ապահովե՛ք քաղաքացիների անվտանգությունը, պարոն Օսիպյան:
Դուք շատ վատ եք աշխատում , խնդրում եմ վերանայել ձեր աշխատանքը»,- նշում է Հայկ Բարսեղյանը հավելելով, որ եթե ոստիկանությունը շարունակի թերանալ և չապահովել քաղաքացիների անվտանգությունը բողոքի ակցիա են իրականցնելու ոստիկանապետի տան հարակից տարածքում:

Яндекс.Директ