Search
Close this search box.

«Սերժն ու Վովան հեռացան, բլոգերներն ու խորհրդականները մնացին որբ». Կարպիս Փաշոյանը՝ Նարեկ Մալյանին

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն անգամ, երբ Մալյան Նարեկը իրավագիտակից ու պահանջատեր, ինչու չէ նաև պետականամետ քաղաքացու դերի մեջ է մտնում, ուզում եմ նրան հարցնել. Վլադիմիր Գասպարյանը ո՞նց ա: Հա հա, երևի հիշողություններդ կարճ է, բայց ուզում եմ հիշեցնել. Մալյանը եղել է ձեր սիրելի ոստիկանապետի սիրելի խորհրդականը:

Սերժն ու Վովան հեռացան, բլոգերներն ու խորհրդականները մնացին որբ, չգիտեն, թե ինչ անեն, ինչով զբաղվեն, պարապ են մնացել մարդիկ: Խորհուրդ կտամ ֆեյսբուքում շատախոսելու փոխարեն մի փոքր մտածեն, դադար վերցնեն ու հիշեն, թե ովքեր են եղել իրենք հեղափոխությունից առաջ: Ասեմ՝ ընդամենը պրոպագանդիստներ ու փողով ստատուս գրողներ»,-գրել է Կ. Փաշոյանը:

Նարեկ Մալյանին անդրդարձել էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: