Search
Close this search box.

Թրամփը Կիմ Չեն Ընին նվիրել է Էլթոնի Ջոնի ձայնասկավառակը՝ «Հրթիռ-մարդ» երգով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին փոխանցել է Էլթոն Ջոնի սկավառակը՝ «Հրթիռ մարդ» (Rocket Man) երգով։ Նա նաև գործընկերոջն անձնական նամակ է հղել, հաղորդում է The Chosun Ilbo-ն։

Վաշինգտոնում աղբյուրի խոսքով՝ Թրամփը և Քիմը Էլթոնի Ջոնի այդ երգը քննարկել են Սինգապուրում հանդիպման ժամանակ։ ԿԺԴՀ առաջնորդը հիշեցրել է, որ Թրամփն իրեն «Հրթիռ մարդ» է անվանել, երբ 2017-ին երկկողմանի հարաբերությունները լարված էին։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը հարցրել է՝ արդյոք Քիմը տեղյակ է՞ այդ խորագրով երգի մասին, վերջինը պատասխանել է՝ ո՛չ։

Թրամփը պետքարտուղար Մայք Փոմփեոյին խնդրել է Կիմ Չեն Ընին փոխանցել ձայնասկավառակը և ուղերձը, երբ նա Հյուսիսային Կորեայում կլինի։