Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քննարկել է Մանվել Գրիգորյանի արարքը. մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:

Մասնավորապես, Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց և նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում:

Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա:

ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:

Նշենք, որ այսօր առավոտյան՝ մինչև ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: