Search
Close this search box.

Հրազդանը նույնպես միացավ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային

Հրազդանում քաղաքի բնակիչները, մասնավորապես՝ ուսանողները  նույնպես միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը և քայլերթով հավաքվել Հրազդանի  Սահմանադրության հրապարակում:

Տեղի ոստիկանությունը փորձել է խոչընդոտել երիտասարդների հավաքը:

Բողոքի ակցիան շարունակվել է նաև ավտոշարասյան տեսքով:

Ինչպես ArmLife.am-ին տեղեկացնում են Հրազդանից՝ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել քաղաքապետարանը, ինչը սակայն նրանց չի հաջողվել:

Ցույցի մասնակիցներից մի քանիսը, այդ թվում ՝ անչափահասներ, բերման են ենթարկվել տեղի ոստիկանություն: