Search
Close this search box.

ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի շուրջ դեռ քննարկումներ չեն եղել

Երբ պարզ կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուի անունը և ՀՀԿ-ում կան քննարկումներ՝ թեկնածուի անվան շուրջ, ԱԺ ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան,  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Քննարկումներ դեռ չունենք, երբ որ քննարկումներ կկազմակերպենք ՝ անունը հայտնի կլինի՝ կանոնակարգ օրենքի համապատասխան օրերի ընթացքում»:

Լրագորղի հարցին, թե Սերժ Սարգսյանը բացահայտ ասել էր, որ որևէ ղեկավար պաշտոնի չի հավակնելու և ստացվում է, որ թիմը չի հարգում Ս. Սարգսյանի այս հայտարարությունը, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. « Այ, դա կքննարկենք՝ ինչո՞ւ չի ցանկանում՝ պետք է հիմնավորի»: