Search
Close this search box.

Գործադուլի հետեւանքը. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդների

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ սպասվող «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսները վարելու համար, հայտնում են երեւանի քաղաքապետարանից:

«Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, հասցե՝ ք. Երևան, Թևոսյան 9, յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 10:00-15:00-ն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին հայտարարել եւ պահանջում էին աշխատանքի վերականգնել ընկերության գլխավոր ինժեներին: Ընկերության տնօրենը նրանց սպառնացել էր, որ բոլորին կհեռացնի աշխատանքից:

экономите время и до 30% от стоимости