Search
Close this search box.

«Գուշակեք, թե ինչու. պատասխանը պարզ է»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Telegram-ի իր էջում գրել է.

«Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝

ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ — 24.000 դրամ

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:

экономите время и до 30% от стоимости