Search
Close this search box.

Պետքարտուղար. Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել աջակցությունը Երևանին

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Միացյալ Նահանգները վերանայում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք վերանայում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար», — ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չխորանալով մանրամասների մեջ։

Միաժամանակ Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, եղել են հենց նրա համար, որ պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար»։ «Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», — խոստացել է Բլինքենը:

Պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։