Search
Close this search box.

Օվերչուկը՝ ՀՀ-ի՝ Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության և ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին

Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Մեզ հայտնի չի, որ նրանք (Հայաստանը) ծրագրում են խզել կապերը ՌԴ-ի հետ, ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ մասին չի եղել», – ասել է նա:

ՌԴ փոխվարչապետն անդրադառնալով ՀՀ-ի ՀԱՊԿ-ին մասնակցության «սառեցման» մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին՝ ասել է՝ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում։

Նա նշել է, որ Երևանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին և մեծ օգուտներ է ստանում անդամակցությունից։