Search
Close this search box.

ԱՄՆ կառավարությանը կարևոր հաղորդագրություն է ուղարկվել

Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը, որպես Իրանում ԱՄՆ շահերի ներկայացուցիչ, կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։

Ինչպես նշում է Իրանի ԱԳՆ ղեկավարը, հանդիպման ընթացքում Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցին բացատրվել է Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման մասշտաբը, ինչպես նաև ընդգծվել է ԱՄՆ-ի պատասխանատվությունն այդ միջադեպում:

«ԱՄՆ կառավարությանը՝ որպես իսրայելական ռեժիմի կողմնակից, կարևոր հաղորդագրություն է ուղարկվել։ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկվի», – գրել Է Իրանի ԱԳ նախարարը։

Ապրիլի 1-ին SANA գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսում գտնվող բնակելի շենքին։ Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ գնդակոծության է ենթարկվել Իրանի հյուպատոսության շենքը, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեզզե պողոտայում: Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5-7 մարդ: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտնել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի եւ հինգ սպաների մահվան մասին: