Search
Close this search box.

ԱՄՆ-ը նախազգուշնում է, որ հնչող հռետորաբանությունը հղի է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով

ԱՄՆ-ը նախազգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ հնչող հռետորաբանությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության սրման և ռազմական գործողությունների։ Դրա մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները»,- ընդգծել է Պետդեպի խոսնակը։

Ըստ խոսնակի՝ կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցություններն են։

«Այս շաբաթավերջին մենք տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը։ ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, խաղաղ, և ոչ մի անսովոր ռազմական տեղաշարժ չկա»,- ասել է Միլլերը։