Search
Close this search box.

Դրանից հետո անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու

Ավտոբուսային գծերի հայտնվելը Երևան քաղաքում էականորեն կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը Երևանով, և սա ապացուցված փաստ է: Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդկանց համար, որոնք օգտվելու են տրանսպորտից, նրանք էականորեն շատ ավելի կարճ ժամկետներում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեզ պետք է նաև քննարկում հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել, և մասնավորապես ենթադրում եմ՝ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե մոտոցիկլետները, միգուցե ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, որը կարելի է քննարկել, թե նման առանձին ծառայություն ուզո՞ւմ ենք ունենալ, օրինակ՝ էլեկտրաավտոներով առանձին տաքսիներ սպասարկեն Երևան քաղաքում, նրանց նույնպես այդ հնարավորությունը տրվի»,- նշել է նա: