Search
Close this search box.

Չկա տարածք`  չկա քաղաքացիություն․ Ինչ է ասում Փաշինյանը Tiktok–ում

Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ:Եթե կա տարածք, ապա կա քաղաքացիություն, չկա տարածք`  չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը: Այս մասին Tiktok–ում հրապարակած հերթական տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում:Չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրների սահմաններ ենք հատում, ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը: Այսինքն յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը: Իհարկե, նաեւ մեզ համար այդ իրավունքների եւ պարտականությունների համակարգը փոփոխություն է կրում: Նույնիսկ համամարդկային իրավունքները կապված են տարածքի հետ եւ այդ տարածքը Երկիր մոլորակն է»,- ասում է նա: