Search
Close this search box.

Սպասվում են տեղումներ. հզոր ցիկլոն է Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Մարտի 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`
Մարտի 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 20-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։