Search
Close this search box.

«Կնիկ, էս տունն էլ մերը չի». Նիկոլ Փաշինյանի՝ 3-րդ մասում գտնվող բնակարանը վաճառվե՞լ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող իրենց բնակարանում «Հեղափոխությունից-հեղափոխություն, գեղագիտությունից-գեղագիտություն» խորագրով ցուցահանդես է կազմակերպել:

Հարցին՝ ի՞նչ կմաղթի կանանց և աղջիկներն Մարտի 8-ի կապակցությամբ՝ Աշոտ Փաշինյանը պատասխանել է․ «Ես մաղթում եմ, որ կանայք առնվազն ի համեմատություն տղամարդկանց, իրավունքների խնդիր չունենան այս հասարակությունում, ավելորդ բարդություններ իրենց չհետապնդեն։ Նաև նուրբ բաներ՝ ծաղիկներ, ժպիտներ․․․»։

Փաշինյանների բնակարանում հավաքվածները փոխանցել են, որ բնակարանը, ի վերջո, հաջողվել է վաճառել։

Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք բնակարանը վաճառվե՞լ է՝ Աշոտ Փաշինյանը թեեւ սկզբում դրական պատասխան տվեց, բայց հետո ինքն իրեն շտկեց՝ ասելով, որ դա անձնական հարց է և ինքը չի ցանկանում պատասխանել։ Նա հիշեցրեց «Կարգին հաղորդման» հումորային դրվագներից մեկը, որտեղ տանտերը կնոջն ասում է. «Կնիկ, էս տունն էլ մերը չի»:

Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, այդ թվում՝ կառավարության նիստում, ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է, որ 3-րդ մասում գտնվող իրենց բնակարանը ցանկանում են վաճառել։