Search
Close this search box.

Սպարապետ, վստահ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը. Սուրեն Պապիկյան

Սպարապետ, վստահ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը: Ինչպիսին կլիներ վերջին տասնամյակների մեր պատմության ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել, բայց մի բան հստակ է՝ Վազգեն Սարգսյանը նրանցից մեկն էր, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Այսօր էլ նրա խոսքերն արդիական են՝ անկախության հավերժականությունը պահպանելու համար յուրաքանչյուրս անմնացորդ կերպով պետք է անենք մեր գործը, այդ կերպ ապացուցենք, որ սիրում ենք Հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի՝ չի կարող լինել թե պետություն, թե անկախություն, այս վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը»,-ասել է նա: