Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազարյան Լենայի հինգ տարի առաջ այս օրը ասված գլուխգործոցը

Նիկոլայ Կոպեռնիկոսն ու Նազարյան Լենան:
Ժամանակին Կոպեռնիկոսը հերքեց Պտղոմեոսին և Տիեզերքի կենտրոն համարեց ոչ թե Երկիրը, այլ Արեգակը։ Ըստ Կոպեռնիկոսի տեսության, Երկիրը շարքային մոլորակ է, որը պտտվում է Արեգակի շուրջ: Դա աշխարհի կառուցվածքի ճանաչման ճանապարհին մարդկության կատարած ամենախոշոր քայլերից մեկն էր։
Ուղիղ 5 տարի առաջ այս օրը` մարտի 6-ին, Նազարյան Լենան, կտրականապես հերքելով երեխաներին արագիլների կողմից բերելու կամ կաղամբի մեջ գտնելու՝ նախկինում շրջանառվող վարկածները, աշխարհով մեկ ավետեց, որ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»:
Եվ, եթե համաշխարհային պատմության մեջ Կոպեռնիկոսը սկզբնավորեց առաջին, ապա Նազարյան Լենան առաջնորդեց երկրորդ գիտական հեղափոխությունը:
Փա´ռք Նիկոլայ Կոպեռնիկոսին և Նազարյան Լենային: