Search
Close this search box.

Արարատ Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։