Search
Close this search box.

«Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ». Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրագին ծառայությունները փակում են մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով:
Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են:

Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին՝ խափեբաներ…
Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ:
Ձեզ օպտիմալացրեք Կառավարման համակարգից…Ձեզ…

Հ.Գ. Անձնագրային ծառայությանների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»:

экономите время и до 30% от стоимости