Search
Close this search box.

Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը. Շիրակի թեմի առաջնորդ

«300 հազար զոհ տվել ենք Մեծ Հայրենականին, նույնքան զոհ Առաջին համաշխարհայինին: 300 հազար զոհ՝ 18-20-25 տարեակն ջահելներ: Էտ 300 հազար զոհը ոնց է մարսել այս ազգը, որ հիմա 5000-ը չի կարող մարսել: Ու հիմա երբ ասում ենք պատերազմի մասին, բոլոր սարսափում են:

Պատերազմից սարսափել պետք չէ, մենք հիմա ենք պատերազմում: Բայց սա անզոհ պատերազմ է: Տարածք ենք տալիս զոհ չենք տալիս: Բայց պետք է լիներ հակառակը:

Այս մասին կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագույն թյուըմբռնում է, պատերազմում են տարածք գրավելու, տարածք պահելու համար, անկախ զոհերից: Հայի մոտ լրիվ տարբեր է, 30 հազար փրկեցինք, հերոս է, չնայած չեն էլ փրկել, դա ուրիշ հարց է:

Հայի մոտ ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, պարտությունը սխալ է, պետության հասկացղողությունը սխալ է, եկեղեցին սխալ է, չի հասկնաում, չի ճանաչում իր եկեղեցին, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը: ուրեմն օբյեկտիվ իրականությունը սարսափելի վատ է, հայեր: Ես պեսիմիստ եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ էս ժողովրդի մեջ 0.4 տոկոս հաջողություն չենք գրանցել:

Այո, մեր բախտը ուրիշ էր, մենք պիտի լինեինք էս տարածքի ամենահզոր երկիրը: Տրվել էր այդ աշխարհագրությունը, 300 հազար քառակուսի բնական ամրոց: Բա մի բնիկ ազգ, որ էստեղ 4500 տարի ապրում է, կունենա՞ 30 հազար քառակուսի կիլոմետր և դա էլ դեռ հարց ունենա թե չունենա»,- ասում է նա: