Search
Close this search box.

Մյասնիկյանի վրա ամեն անգամ սև ծուխ թողնող «Հյունդաի» եմ տեսնում, պետք է փոխենք այդ խնդրահարույց ավտոբուսները․ Ավինյան

Պարո՛ն Հարությունյան, մենք ինչ-որ բան արեցի՞նք հնամաշ «Հյունդաի»-ների գծերի հետ կապված։

Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին։

«Նախատեսել ենք մեկ երթուղի վերափոխել այս նոր ներկրված շարժակազմով, ենթադրում եմ խոսքը 67 երթուղու մասին է»,- ասաց Հարությունյանը։

Արձագանքելով՝ Ավինյանը նշեց․ «Այս մեկը կփոխենք, հասկացանք, բայց ես Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հյունդաի», ինձ թվում է պետք է նպատակադրվենք ու այդ խնդիր հարուցող ավտոբուսները առաջին հերթին փոխենք»։