Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում

ՌԴ Սանկտ Պետերբուրգի Շուշարի ավանում գտնվող «Wildberries»–ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել:
ՌԴ ԱԻՆ քաղաքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհ է բռնկվել՝ 50 հազար քառակուսի մետր մակերեսով։

«Տուժածներ և վիրավորներ մասին այս պահին տեղեկություններ չկան: Հրդեհը մարելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներգրավել է 20 միավոր տեխնիկա և 83 անձնակազմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Wildberries-ը հաստատել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Շուշարիի իր պահեստում բռնկված հրդեհը, մարդիկ տարհանվել են: