Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա — Չարենց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Սանասար Ղարիբյանի վարած Ford Focus մակնիշի և 38-ամյա Սամսոն Պողոսյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՊԾ Երևանի գնդի պարեկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։