Search
Close this search box.

Քшղшքшցին բենզինը լցրելէ վրшն․ ինչ է կատարվել Հարկադիրի շենքի դիմաց․ ArmLur

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 48-ամյա տղամարդն արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց բենզինը լցրել է իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել։ Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ սկսվել է իրարարանցում։

Հաղորդվում է, որ հարկադիր կատարման ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կանխել են քաղաքացու ինքնահրկիզման գործողությունները։

«Իսկ ինչն է դրդել 48-ամյա տղամարդուն գնալ ծառայության շենքի մոտ և նման քայլի դիմել։ Մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ ինքնասպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդու նախկին կինը վարկային պարտավորություններ ունի, ինչի հետեւանքով Դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայությունը քաղաքացու բնակարանը դրել է կալանքի տակ, ինչից դրդված նա փորձել է վերջ տալ կյանքին»,- գրել է կայքը և հավելել, որ իրավապահները դեպքով քննություն են իրականացնում։

Մանրամասներ պարզելու նպատակով Auroranews-ը կապ հաստատ Քննչական կոմիտե։

«Դեպքի մասին ահազանգ ստացվել է, բայց լրացուցիչ գործողոթյունների արդյուքնում պարզվել է, որ անձը ինքնահրկիզման նպատակ չի ունեցել, այլ ուշադրություն գրավելու նպատակ է ունեցել, հետևաբար քրեական վարույթ չի նախաձեռնվել»,-ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: