Search
Close this search box.

Կարմիր խաչը կորցրել է կապը բոլոր աշխատակիցների եւ գործընկերների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաղեստինյան ստորաբաժանումը Գազայի հատվածում կորցրել է կապն աշխատակիցների եւ գործընկերների հետ։

«Գազայում տագնապալի իրավիճակ է ստեղծվել, եւ մենք տեղերում կորցրել ենք կապը մեր թիմերի հետ»,- ասել է կազմակերպությունը X սոցցանցի իր էջում։

ԿԽՄԿ պաղեստինյան ստորաբաժանումը նաեւ տեղեկացրել է, որ «Իսրայելի իշխանություններն անջատել են ստացիոնար, բջջային եւ ինտերնետ-կապը, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել կարեւոր ծառայությունների, այդ թվում շտապ բուժօգնության ծառայության գործունեության վրա»։

экономите время и до 30% от стоимости