Search
Close this search box.

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները

Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա հայտնեց, որ Երևանն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», – նշեց ԱԳ նախարարի տեղակալը։

Հարցին, թե արդեն հայտնի՞ է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրը, Կոստանյանը պատասխանեց. «Բրյուսելյան հանդիպման հստակ օր ունենալու համար, կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը նախ հաստատի իր մասնակցությունը, որից հետո օր կկարողանանք ֆիքսել»:

Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանի ո՞ր առաջարկների հետ կապված Ադրբեջանն ունի խնդիր, ԱԳ փոխնխարարն ասաց. «Ենթադրում եմ, որ ավելի ճիշտ կլինի սպասել Ադրբեջանի արձագանքին Գրանադայի հայտարարությանմ մեջ արձանագրված ուղենիշներին: Դրանից հետո արդեն հնարավոր կլինի խոսել ընդհանուր կարգավորման հեռանկարների մասին»:

Այս Բաժնից