Search
Close this search box.

«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին

Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային խնդիր դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան պետք է օրակարգային խնդիր դառնա:

Ես նորից եմ ասում Փաշինյանին, նորից փոխիր օրակարգը, նորից թելադրի քո տեսակետները: Բանակցություններում ներկայացրու Հայաստանի և Արցախի շահերը: Դու սա հրաժարվել ես անել և հրաժարվում ես անել: Դու չես կարող սրանից հրաժարվել»,- ասել է նա:

Այս Բաժնից