Search
Close this search box.

Վարդան Ղուկասյանը` կոալիցիա կազմելու մասին

«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ բաց է ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիայի հարցում։

Նա դեմ չի արտահայտվել պաշտպանել Մարությանի կամ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը։

«Եկեք որոշենք, թե ձեր երկուսից ո՞վ է լինելու քաղաքապետ, ես դեմ չեմ, ձեզանից յուրաքանչյուրին ես կողմ եմ, բայց մեկ պայմանով` վերահսկողական բոլոր ֆունկցիաները տրվելու են «Հանրային ձայն»-ին: Դուք դառնում եք քաղաքապետ, վերահսկողական ապարատը անցնում է իմ կադրերին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։

Նշենք, որ Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 հազար 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 հազար 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։

экономите время и до 30% от стоимости