Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈւԹ. «Իմ տան մեջ ինձ սպանnւմ են». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է ահազանգել, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է։ Նա ահազանգել է՝ շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից։

«Իմ տան մեջ այսօր եղեռն է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարությամբ գլխավորությամբ։ Իմ տան մեջ ինձ սպանում են։ Թող գան բոլորը ու տեսնեն։ Իրենք ծախել են երկիրը ու ծախելով գնում են։

Ես այստեղ ապրում եմ իմ ընտանիքով ու իմ ստեղծագործական աշխարհով։ Թող գան, տեսնեն՝ ինչ վիճակում եմ ապրում։ Հասնելու եմ միջազգային հարթակներ։ Թող չասեն թուրքն է մեղավոր։ Ներսի թուրքն է մեղավոր։ Նիկոլ Փաշինյան, ինչու չե՞ս գալիս այստեղ։ Արի, հասկացի։ Նիկոլ Փաշինյան, եղեռնը դու ես ստեղծել, Քոչարյանի վրա չբարդես, Սերժի վրա չբարդես։ Ոչ մեկի վրա չբարդես: Քեզ բերել են, որ կարողանաս այս ամեն ինչը քո ձեռքով հանձնես եւ որոշ մուրացկաններ կան, իրենց շահից ելնելով քեզ սատար կանգնեն:

Դիմում եմ բոլորիդ, իմ տանը արդեն 4 տարի պատերազմ է գնում: Եկեք այստեղ ու հասկացեք՝ պետություն կա՞, թե՞ չկա, անկախություն կա՞, թե՞ չկա, գործող օրենք կա՞, թե՞ չկա։ Կա իրենց համար, ուրիշ ոչ մեկի համար չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

«Նիկոլ Փաշինյան, տուն ունես, ընտանիք ունես, երեխա ունես, թե ունես, արի տես, թե էս պոռնիկներն ինչ են անում: Ինչքա՞ն կարելի է անօրինական ձեւով անեն, ես մնամ էս վտանգի տակ: Քո դատախազությունը փաթթեմ, քո Ազգային ժողով փաթթեմ, քե մեծ ու փոքրը փաթթեմ, ցերեկով դրել իմ տան մեջ ինձ սպանում ես: Ո՞ւր ես Նիկոլ, արա, ես ժողովո՞ւրդ չեմ, իմ տան մեջ ինձ սպանում են»,-ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Այս Բաժնից