Search
Close this search box.

Հետապնդում են իմ ընտանիքին, ներխուժում իմ անձնական կյանք, շանտաժի ենթարկում. ամենասեքսուալ գոլֆիստուհի

Պրոֆեսիոնալ գոլֆիստուհի Փեյջ Սպիրանակը պատմել է, որ իր հասցեին սպառնալիքներ է ստանում նրանցից, ովքեր համարում են, որ ինքը սոսկ գրագետ փիառ քայլ է: Մարզուհին, ում Ինստագրամում բաժանորդագրվել է 1,3 մլն մարդ, համարում է, որ իր հանդեպ անարդար են հագուստի ընտրության և այն պատճառով, որ ինքը կին է, հաղորդում է New York Post-ը:
24-ամյա Փեյջը չի մտնում ԱՄՆ լավագույն հազար գոլֆիստների մեջ, նրա մասին հայտնի է դարձել Դուբայում մրցաշարից հետո: Այնտեղ աղջիկը բառացիորեն ֆուրոր է առաջացրել:
«Հետապնդում էին ինձ, իմ ընտանիքին: Ես ստանում էի սպառնալիքներ, մարդիկ ներխուժում էին իմ անձնական կյանք, շանտաժի ենթարկում: Մարդիկ մտածում են, որ դա խաբեություն է: Բայց եթե ես տղա լինեի, նրանց կարծիքն այլ կլիներ: Դա անարդարացի է իմ ու իմ բոլոր նվաճումների համար»,- ասել է Փեյջը:
«Ես զբաղվում եմ հասարակական աշխատանքներով ավելի, քան ցանկացած ուրիշ պրոֆեսիոնալ գոլֆիստ: Դա անարդարությունն է, որին կանայք բախվում են ամեն օր: Գոլֆը տղամարդկանց մարզաձև է՝ ավանդույթների կույտով, որոնք ոչ ոք չի ցանկանում փոխել»,- գտնում է գոլֆիստուհին:
Ըստ աղջկա, այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ գոլֆն առաջադիմական սպորտ է, խորամանկում են: Բոլոր խաղացողները միջին տարիքի տղամարդիկ են, ովքեր նման են իրար:
«Երբ որևէ մեկը դաշտ է գալիս լեգինսով՝ շալվարի փոխարեն, զգացողությունն այնպիսին է, կարծես աշխարհի վերջն է: Ես միշտ հագուստի այլ ոճ եմ ունեցել: Եվ ինձ մոտ զգացողություն է առաջանում, կարծես ես այստեղ ավելորդ եմ: Եվ դա բարդ է, որովհետև ես լավ խաղացող եմ»,- ասել է Փեյջը: