Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ․ՖՈՏՈ․ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել սալորենու քոս հիվանդությամբ վարակված տնկիներ, որոնք ախտահարում են դեղձենիները, ծիրանենիները , սալորենիներն ու բալենիները

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ահազանգում է․

Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում ,վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել և ներկրվում մեր երկիր, և անարգել անցնում են սահմանը, և որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր , առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։

Գործարարներից մեկը էժան գնով ներկրել էր բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիներ , որի պատճառով վարակը սկսել է տարածվել փոշոտող միջատների միջոցով Արագածոտնի մարզով մեկ։ Հիմա էլ խոսակցություն կա , որ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ որը ախտահարում է դեղձենիները , ծիրանենիները , սալորենիներն ու բալենիները։

Այս հիվանդությունները շատ վտանգավոր և այգեգործության մեջ ամենավնասաբեր հիվանդություններից մեկն են։
Սիրելի այգեգործներ , ֆերմերներ գործարարներ , աշխատեք հնարավորինս զերծ մնալ անծանոթ տեղերից տնկիներ գնելուց, տնկի գնելիս պարտադիր խորհրդակցե’ք մասնագետների հետ , նախքան տնկելը ցույց տվեք նրանց, այլապես դուք չգիտակցված քայլեր անելուց ոչ միայն ձեզ եք վնասելու , այլև հանդիսանալով վարակի աղբյուր , ձեր հարևաններին էլ եք վնասելու։

Ձախ նկարում բակտերիալ այրվածքով հիվանդացած տանձենին է , աջում` շարկայից վարակված սալորենու պտուղը։

экономите время и до 30% от стоимости