Search
Close this search box.

«Լաչինի միջանցքի միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատման հետևանք է». Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելուն։

Զախարովան նշել է, որ հունիսի 15-ի Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանի չարված դելիմիտացիայի հետ․ «Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել իր աջակցությամբ հիմնավոր աշխատանք կատարել երկկողմ հանձնաժողովների կողմից։ Այդ դեպքը հերթական կռվախնձորն է։ ՌԴ խաղաղապահների հանդեպ մեղադրանքներն անհիմն են։ Վճռականորեն խորհուրդ կտայինք նվազեցնել հռետորաբանության սրության աստիճանը»։