Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ապավինելով թշնամու ողորմածությանը մենք կործանման ենք նախապատրաստվում. Թանդիլյան


«Մոռացությունն ու գահավիժումը ամսաթիվ ունի։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մեզ տարավ դեպի անկում, որովհետև չգնահատեցինք այն մարդկանց, ովքեր խորքային նվիրում ունեին հայոց պետականությանը և հասկացել էին, որ հայ ժողովրդի ազատությունն ու ապագան իր ձեռքերում է»։ Այս մասին «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Ըստ նրա՝ գահվիժումը այսօր ևս շարունակվում է․

«Նժդեհի մարգարեական խոսքերը, որը մենք այն ժամանակ մոռացության ենք մատնել տեղի է ունենում մեր աչքի առջև, ասել է թե՝ այն ժողովուրդը, որն իր անհրաժեշտ ուժը փորձում է ուրիշ տեղերում, իրենից դուրս գտնել նախապատրաստում է իր անկումն ու պարտությունը։ Եվ այսօր, ապավինելով թշնամու ողորմածությանը՝ մենք նույն կործանումն ու անկումն ենք նախապատրաստում»,-շեշտեց Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը կարևորեց նաև մեր արժեների վերկանգնումն ու արժեվորումը։ Արժեքներ են նաև ճարտարապետական կոթողները, որոնք Երևանի դիմագիծն են և ոչնչացվում են։
Մանրամասները՝ տեսանյութում