Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամսագրի նկարներից, հարցազրույցից սարսափած են, ի՞նչ կլինի, երբ սկսվի քարոզարշավը. Թանդիլյան


«Ասել թե իմ նկարները մրցակացային առավելություն են տալիս ՔՊ-ի նկատմբ, նույն է թե ասել, որ երբ փողոցում քայլում եմ, մարդկանց տեսնում բարևում եմ մրցակացային առավելություն է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Ըստ նրա՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը արդեն մրցակացային առավելություն է․
«Եթե ամսագրին տված հարցազրույցն իրենց մոտ այդքան սարսափ է առաջացնում, ապա ինչ կլինի երբ սկսվի նախընտրական քարոզարշավը։ Այդ տրամաբանությամբ պետք է արձանագրենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության գոյությունը մրցակցային առավելություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ»։
Հիշեցնենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր,որով մեկնարակ է տրվում «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծին։ Նախագծի իրականացմանը աջակացություն է
ցուցաբերելու «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծն ուղղված է Երևանի արդիականացմանը, որի մեջ մտնում է նաև Երիտասարդական պալատի վերականգնումը, Զվարթնոց օդանվակայանի արդիականացումը և այլ նախագծեր։