Search
Close this search box.

Ադրբեջանը ցանկանում է նոր արբանյակ ուղարկել տիեզերք

«Ազերկոսմոս» տիեզերական գործակալությունը բանակցություններ է վարում արբանյակներ արտադրող միջազգային առաջատար ընկերությունների հետ՝ ուղեծիր նոր արբանյակ արձակելու հարցի շուրջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը։

Հրապարակումների համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև կատարվի ամենահարմար ու շահավետ ընտրությունը․ «Նոր արբանյակի մշակման և շահագործման հանձնելու գործընթացից առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել»։

Նշվում է նաև, որ արբանյակն ուղեծիր արձակելուց առաջ ուսումնասիրվում են նաև դրա տնտեսական և «ոչ տնտեսական» օգուտները։