Search
Close this search box.

Թուրքիայի ԱԳՆ-ն անրձագանքել է Բայդենի Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ու վերահաստատել երբեք չմոռանալու խոստումը: «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ»,-ասել էր ԱՄՆ նախագահը:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ սա պատմական իրողությունները «խեղաթյուրելու» փորձ է։

«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,-Թվիթերում գրել է Չավուշօղլուն։

Հշեցնենք՝ այսօր Մեծ Եղեռնի 108-րդ տարին է: