Search
Close this search box.

Վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է. Վեհափառ Տեր

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարության մեջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին․ մենք հայրական հորդոր ենք ուղղել և այն չի կարող ժամանակով սահմանափակված լինել։ Այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի և խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ են հանդիսացել նշված պատգամի փոխանցման համար», – իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը։

«Դժբախտաբար, տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ մտահոգիչ, Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, և այստեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Այս խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով», – զրույցի ընթացքում հավելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այս Բաժնից