Search
Close this search box.

Ալիևը՝ Հայաստանում ադրբեջանական դրոշն այրելու մասին. կրկին սպառնում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի օր հայերը կարող են տեսնել Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում։ Տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դրոշն այրելով՝ նրանք ամբողջ աշխարհին միայն ցուցադրեցին իրենց տգեղ հատկությունները։ Կրկին ուզում եմ ասել, որ դրա հետևում կանգնած է հայկական պետությունը, Հայաստանի իշխանությունը, այնտեղ երկար տարիներ իրականացվող հակաադրբեջանական արշավը, ադրբեջանաֆոբիան։ Սա սովորական միջադեպ չէ. մի օր նրանք կարող են բացել իրենց աչքերը և տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերևում»,- ասել է Ադրբեջանի բռնապետը։

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի բեմ է վազել, դրոշակակիր աղջկա ձեռքից խլել Ադրբեջանի դրոշն ու այրել այն։