Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքեց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ երկրի դրոշի այրումը։

«Մենք դատապարտում ենք Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի ազգային դրոշի այրումը: Մտահոգիչ է, որ կազմակերպիչներն անվտանգության որևէ միջոց չեն ձեռնարկել նման ատելության գործողությունների դեմ»,-«Թվիթեր»-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ընդգծելով, որ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։