Search
Close this search box.

Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից փախստականների համաժողովի հայտարարությունը

Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. ադրբեջանական իշխանությունների ռասիստական, հայատյաց, ցեղասպանական գործողությունների հետևանքով փախած, բռնի տեղահանված, ռազմական հանցագործ գործողությունների պատճառով հայրենիքը լքած, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և այլուր ապրող փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, կազմակերպում են «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից երկրի հայ քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների՝ Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Շահումյանի շրջանի հայ բնակչության դեպորտացիայի, բռնի տեղահանման և էթնիկ զտումների գործնական քաղականության նկատմամբ միջազգային քաղաքական գնահատականի, դատա-իրավական գործողությունների բացակայության, ինչպես նաև փախստականների իրավունքների վերականգնման, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցերը:

Համաժողովում քննարկվելու և հասցեագրվելու են նաև Ադրբեջանից, Արցախից և

Նախիջևանից փախստականների իրավունքների, փախստականության պահի գույքային և այլ կորուստների, կորցրած փաստաթղթերի, այդ տարածքում իրականացված և իրականացվող մշակութային ցեղասպանության խնդիրները: