Search
Close this search box.

Չավուշօղլուն անդրադարձել է Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին: Գրում է ermenihaber.am-ը:

«Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրն ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Հայաստանի օգտին են, բոլորիս օգտին են»։

Անդրադառնալով Իրանի ունեցած առնչությանն այդ ամենին՝ նա ասել է.
«Իրանն էլ նախկինում իր տարածքով դեպի Նախիջան կապուղիների կառուցման միտքն ուներ։ Իրականում մենք դրան էլ ենք աջակցում։ Քանի որ մշտապես տարբեր այլընտրանքներ պետք է լինեն։ Մի տեղին կապված լինելը ռիսկային է, այլընտրանքներ պետք է լինեն։ Այսինքն, այս ծրագրի իրականացումը Հայաստանի գլխավորությամբ բոլորի օգտին է»։

Չավուշօղլուն նաև անհիմն պնդումներ է առաջ քաշել. թե իբր Հայաստանը փորձել է «զենք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»: