Search
Close this search box.

Ուրախ ենք տեսնել ճշմարտության գերակայությունը. ՀՀ արտգործնախարարը ողջունում է Հաագայի դատարանի որոշումը

Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը, Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք ողջունում ենք. Արդարադատության միջազգային դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի՝ իր կողմից շրջափակումը և ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը միջանցքով։ Մենք ուրախ ենք նաև տեսնել ճշմարտության գերակայությունը, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը», – գրել է Միրզոյանը:

Այս Բաժնից