Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գյուղական» ճանապարհներով Արցախում հայտնված Բաբայանը 3 րոպեում պետական դավաճանության մակարդակի երկու հայտարարություն է անում

«Գյուղական» ճանապարհներով Արցախում հայտնված Սյամոն հարցազրույցի առաջին 3 րոպեներում պետական դավաճանության մակարդակի երկու հայտարարություն է անում:

Նախ հաստատում է ալիևի հավակնությունը, թե Արցախը շրջափակված չէ և ընդգծում, որ եթե մեկը ցանկանա կարող է Արցախ գնալ: Մոտավորապես նյունն ինչ ալիևը հայտարարեց Մյունխենում:

Ապա բացահայտում է Հայաստանի գազի ռազմավարական պաշարների ծավալն ու նույնիսկ մոտավոր վայրը:
Պատկերացրեք նման հայտարարություն ընդդիմության մի ներկայացուցիչ կատարած լիներ:

Բայց դե հայտարարության հեղինակը Սյամոն է, ով ամբողջ հարցազրույցում առաջ է տանում այն թեզերը, որոնց մեջ փորձում է համոզել նիկոլը:

Ռոբերտ Մարկարյանի ֆեյսբուքյան էջից

Այս Բաժնից