Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար է տեղի ունեցել Վանաձորի նախկին քաղաքապետի եղբոր մասնակցությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Շիրակի խճուղում, թիվ 33 մանկապարտեզի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 61-ամյա Սեյրան Դարբինյանի վարած Mercedes ML մակնիշի, 44-ամյա Արարատ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2110 մակնիշի, 41-ամյա Արսեն Էվինյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի եւ 60-ամյա Գարիկ Օլքինյանի վարած Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդներից Գ. Օլքինյանն ու Ա. Էվինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։

Հրշեջ-փրկարարները, այնուհետեւ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչեւ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, վարորդներից Սեյրան Դարբինյանը «Արգիշտի 1» ՍՊԸ-ի տնօրենն է, ում եղբայրը՝ Սամվել Դարբինյանը, երկար տարիներ եղել է Վանաձորի քաղաքապետ։