Search
Close this search box.

ԱԱԾ-ն դիմել է գերիների, պատանդների և անհետ կորածների հարազատներին

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է:

«Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատներն իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն արձանագրելու և միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարով»: