Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մեսսին քնել է՝ Աշխարհի ոսկյա գավաթը գրկած

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում երևում է, որ մարզիկը քնել է՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոսկյա գավաթը գրկում:

«Բարի լույս»,- գրել է նա լուսանկարին կից։

Նա նաև ավելացրել է ևս երկու լուսանկար, որտեղ արդեն արթուն է և մատե է խմում՝ ձեռքում գավաթը բռնած։

Գրառումը մեկ ժամից պակաս ժամանակում հավաքել է տասը միլիոն հավանում: